Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսաստանը շարունակում է Հայաստանին համարել դաշնակից». Լավրով

«Ռուսաստանը շարունակում է Հայաստանին համարել դաշնակից». Լավրով
Ռուսաստան
14:53, 19 апрель 2024
«Ռուսաստանը շարունակում է Հայաստանին համարել դաշնակից». Լավրով Ռուսաստանը շարունակում է Հայաստանին համարել դաշնակից, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Սպուտնիկ»-ին, «Խոսում է Մոսկվան»-ին և «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում։ «Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով:

Եվ այնտեղ կան այնպիսիք, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար: Այդ թվում՝ կառավարության ղեկավարը: Նա վերջերս ելույթ ունեցավ խորհրդարանում և ասաց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները դժվար ժամանակներ են ապրում, բայց դրանց նշանակությունը դժվար է գերագնահատել Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անվտանգության և տնտեսական զարգացման համար: Մենք գնահատում ենք, ասել է նա, այն հսկայական դրականը, որը կար և կա մեր հարաբերություններում»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ դրանք շատ կարևոր խոսքեր են, որոնք ինչ-որ չափով արձագանք են Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և Եվրամիության լկտի, անամոթ գործողություններին՝ արագացնելու Հայաստանի անջատումը Ռուսաստանի Դաշնությունից։