Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը կկարողանա նվազագույնի հասցնել արևմտյան պատժամիջոցների հետեւանքները. Պեսկով

Ռուսաստանը կկարողանա նվազագույնի հասցնել արևմտյան պատժամիջոցների հետեւանքները. Պեսկով
Ռուսաստան
17:20, 14 март 2022
Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում և կկարողանա նվազագույնի հասցնել տնտեսական պատերազմի հետևանքները, որ հայտարարել են արևմտյան երկրները։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները պատժամիջոցների պայմաններում ռուսական տնտեսության հեռանկարների մասին։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ ռուսական շուկան չի կարող չարձագանքել նման «աննախադեպ թշնամական գործողություններին»։