Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի՝ էներգակիրների վաճառքից ստացած եկամուտները նվազել են 40 տոկոսով

Ռուսաստանի՝ էներգակիրների վաճառքից ստացած եկամուտները նվազել են 40 տոկոսով
Ռուսաստան
16:33, 01 март 2023
«Էներգակիրների վաճառքից ստացած Ռուսաստանի եկամուտները նվազել են շուրջ 40 տոկոսով», - հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Միջազգային էներգետիկ գործակալության տնօրեն Ֆաթիհ Բիրոլին։

«Այս տարվա հունվարին Ռուսաստանը 18 միլիարդ դոլարի նավթ և գազ է վաճառել, 2022 թվականի հունվարի՝ 30 միլիարդի համեմատ», - նշել է գործակալության ղեկավարը՝ պնդելով, որ պատճառը ռուսական էներգակիրների առավելագույն գնի սահմանումն էր և արևմտյան պատժամիջոցների կիրառումը։

«Առաջիկա ամիսներին եկամուտների անկումը շատ ավելի զգալի կլինի», - հայտարարել է Բիրոլը։