Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը, իսկ այնուհետև՝ Իրան

Մոսկվան դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը, իսկ այնուհետև՝ Իրան
Ռուսաստան
10:32, 11 сентябрь 2023
Մոսկվան դիտարկում է Ադրբեջանի տարածքով 300 ՄՎտ էլեկտրաէներգիա Հայաստան, այնտեղից էլ Իրան և այլ երկրներ մատակարարելու հնարավորությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը։

«Այժմ մենք ուղղակի դիտարկում ենք Ադրբեջանի տարածքով Հայաստան էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը, այնտեղով՝ Իրան և հետագայում հնարավոր է նաև այլ երկրներ:

Առաջին փուլում մենք Թեհրանի և Բաքվի հետ պայմանավորվում ենք օգտագործել գոյություն ունեցող ենթակառուցվածքները՝ առանց նոր շինարարության»,- ասել է նա:

Ռուսաստանի էներգետիկայի նախարարի խոսքով՝ նախագծի բոլոր մասնակիցները շահագրգռված են: