Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Չպետք է սպասենք ևս 100 տարի՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար». ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ

«Չպետք է սպասենք ևս 100 տարի՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար». ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ
ԱՄՆ
12:40, 18 апрель 2024
«Մենք չպետք է սպասենք ևս 100 տարի՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար այն հանցագործությունների պատճառով, որոնք նա կատարել է հայ ժողովրդի դեմ»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայ-ասորական ծագում ունեցող անդամ Աննա Էշոոն։

Ներկայացուցիչների պալատում իր ելույթում, որը նվիրված էր Ցեղասպանության զոհերի հիշատակին և Լեռնային Ղարաբաղի արդարության պահանջին, Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները կոչ են անում, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ, ընդունի Հայոց ցեղասպանության հետ կապված Կրթական ակտը (HR2803):