Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահան Քերոբյանը և Իտալիայի զբոսաշրջության նախարարը քննարկել են երկկողմ այցելությունների խթանման հարցը

Վահան Քերոբյանը և Իտալիայի զբոսաշրջության նախարարը քննարկել են երկկողմ այցելությունների խթանման հարցը
Տնտեսություն
14:04, 25 ноябрь 2023
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Իտալիայի Բավենո քաղաքում անցկացվող Զբոսաշրջության միջազգային ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել Իտալիայի զբոսաշրջության նախարար Դանիելա Սանտանկեի հետ. տեղեկացնում են գերատեսչությունից։
 

 
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ այցելությունների խթանման հարցը, այդ թվում՝ վիզաների տրամադրման հետ կապված դժվարությունները, ինչպես նաև համագործակցությունը Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային կլաստերների զարգացման և զբոսաշրջային կրթության տրամադրման վերաբերյալ։