Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որոշ ժամանակ լաստանավային ուղղությունն աշխատեցրինք, բայց զարգացումները ցույց տվեցին` ջանքերը պետք է ուղղել արտահանումն ակտիվացնելուն. Վահան Քերոբյան

Որոշ ժամանակ լաստանավային ուղղությունն աշխատեցրինք, բայց զարգացումները ցույց տվեցին` ջանքերը պետք է ուղղել արտահանումն ակտիվացնելուն. Վահան Քերոբյան
Տնտեսություն
18:05, 08 январь 2024
«Մենք որոշ ժամանակ լաստանավային ուղղությունն աշխատեցրինք, բայց հետո զարգացումները ցույց տվեցին, որ մենք հիմնական ջանքերը պետք է ուղղենք այլ երկրների արտահանումն ակտիվացնելուն»,- այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

Նա նշեց, որ իրենք աշխատում են Հնդկաստանի, Չինաստանի, Ճապոնիայի և բազմաթիվ այլ ուղղություններով, որպեսզի դիվերսիֆիկացնեն արտահանման ուղղությունները և ոչ թե մի ուղղության մեջ փորձեն գտնել այլ ճանապարհներ: Եվ այս առումով փոփոխությունների է ենթարկվում նաև արտահանման օժանդակության ծրագիրը։ 

«Հիմա քննարկման մեջ են մի շարք արտահանման խրախուսման նախագծեր, որպեսզի մենք կարողանանք օժանդակություն տրամադրել այն ընկերություններին, որոնք նոր ուղղություններով արտահանում են իրականացնում»,- ասաց նախարարը։