Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության որոշմամբ մինչև մեկ միլիոն դրամի ապրանքների արտահանումը մաքսատուրքից կազատվի

Կառավարության որոշմամբ մինչև մեկ միլիոն դրամի ապրանքների արտահանումը մաքսատուրքից կազատվի
Հայաստան
12:54, 13 январь 2022
Այսօր ՀՀ կառավարությունն ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացնելով նախագիծը՝ ասաց, որ այս հարցը ներակայացնելիս շատ կարևոր է նախապատմությունից սկսել։ 

«Իհարկե էկոնոմիկայի նախարարությունը շատ է կարևորում  պետություն-մասնավոր երկխոսությունը և այդ երկխոսության շրջանակներում ես հանդիպում եմ ունեցել «Մանթաշով» բիզնես ակումբի ներակայացուցիչների հետ որոշ ժամանակ առաջ, որոնցից մեկը՝ «Վոլտերմեն» դրամապանակի հիմնադիր Ազատ Թովմասյանը հարց բարձրացրեց, որ իր դրամապանակների արտահանման մաքսատուրքն այնքան բարձր է, որ իրենք ստիպված են իրենց բիզնեսը հանել Հայաստանից։ Մենք ուսումնասիրեցինք և տեսանք, որ սա լուրջ խոչընդոտ է փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների համար՝ արտահանում իրականացնելիս»,-ասաց Վահան Քերոբյանը։

Նախարարը նշեց, որ ելնելով դրանից Պետական տուրքի մասին  օրենքում փոփոխություններ են առաջարկում, որի համաձայն  մինչև մեկ միլիոն դրամի ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատվի։ 

Նախարարի խոսքով՝ սա պետության վրա նստելու է տարեկան 100 միլիոն դրամ, բայց մենք կարծում ենք, որ իր տնտեսական էֆֆեկտը լինելու է շատ մեծ, ինչպես օրինակ եղավ, երբ գինու արտահանման վճարը հանեցինք, և 2021 թվականին մոտ 50 տոկոսով աճեց գինու արտահանումը դեպի Եվրոպա։

«Կարծում ենք, որ սա լուրջ խթան կհանդիսանա փոքր ու միջին բիզնեսի ձեռնարկություններին անկաշկանդ արտահանում անելու համար»,-հավելեց նախարարը։

Վարչապետն էլ ասաց, որ սա ողջունելով՝ ուրիշ հանձնարարություն է  տալիս, ասում է պարտադիր չի փոքր, գուցե տեղ կա, որտեղ հակառակը խոշորին էլ պետք է ասել, որ իրեն արտահանման տուրքից ազատում են։ 

«Որովհետև դրա արդյունքում հարյուրավոր աշխատատեղեր կստեղծվեն և այլն, և այլն։ Եթե մենք ասում ենք՝ արտահանմանը միտված տնտեսություն ենք ուզում, ուրեմն՝ պետք է ամեն ինչ անենք, որ արտահանողի առաջ քիչ խոչընդոտ լինի»,-ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։