Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս տարի կարտոֆիլի արտահանման ռեկորդ ենք խփել. Վահան Քերոբյան

«Այս տարի կարտոֆիլի արտահանման ռեկորդ ենք խփել, 30 000 տոննա կարտոֆիլ ենք արտահանել Հայաստանից։ Այսպիսի թիվ երբևիցե չի եղել անկախ Հայաստանի պատմության ընթացքում»,- ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարը նշեց, որ իհարկե պետք է հասկանալ, որ Հայաստանը փակ, առանձին երկիր չէ  և հաղորդակից անոթներով միացած է նաև  նույն Տնտեսական մաքսային միության մեջ գտնվող  երկրների հետ, և եթե պահանջարկն այդ երկրներում աճում է,  դա անպայման անդրադարձ է ունենում մեր տեղի արտադրողների և արտադրանքի գների վրա։

«Հիմա մենք կոնկրետ գիտենք կարտոֆիլի դեպքի մասին, բայց կարծում ենք, որ ստեղծված կոնյունկտուրայում մենք պետք է չզրկենք մեր ֆերմերներին իրենց եկամուտներն ավելացնելու հնարավորությունից, և եթե հնարավորություն կա արտահանելու ավելի բարձր գնով, ուրեմն ճիշտ գինը դա  է»,-ասաց նախարարը։

Նա նշեց, որ թարմ գյուղմթերքը հիմնականում արտահանվում է ԵԱՏՄ, և այս տարի շատ լավ արդյունքներ ունենք. այս պահի դրությամբ մոտ 180   տոննա թարմ գյուղմթերք է արտահանվել։