Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը․ Վահան Քերոբյան

«Ընդհանուր գնաճը 8,9 տոկոս է, բայց սննդամթերքի համար իհարկե ավելի բարձր։ Մենք իհարկե շատ անհանգստացած ենք, որովհետև մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ գնաճը կարելի է ասել՝ խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը, որի դեմ մենք իհարկե պետք է պայքարենք, այսինքն՝ պետք է փորձենք զսպել գնաճը այն գործիքներով, որոնք ունենք մեր տնօրինման տակ»,-այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարը նշեց, որ ԿԲ-ն ևս իր գործիքակազմը կիրառում է, բայց երբեմն այդ գործիքակազմը սկսում է վտանգել կամ վնասել տնտեսության շատ կարևոր ճյուղերին, օրինակ՝ արտահանմանը։

Վահան Քերոբյանի խոսքով՝ արտարժույթի փոխարժեքը վերջին մի քանի տարվա երևի ամենացածր կետի վրա է և դա իրենց և արտահանողներին շատ է անհանգստացնում։