Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության մեկնարկից առաջ անհրաժեշտ բոլոր քայլերը

Քննարկվել են Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության մեկնարկից առաջ անհրաժեշտ բոլոր քայլերը
Տնտեսություն
17:00, 10 январь 2024
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Կարեն Բադալյանը հանդիպում է ունեցել Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման կապալառու և շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են շինարարության մեկնարկից առաջ անհրաժեշտ բոլոր քայլերը։ 

Հանդիպման սկզբում պարոն Բադալյանը‚ շնորհավորելով ներկաներին Նոր տարվա առթիվ‚ հույս է հայտնել‚ որ 2024 թվականը լինելու է արդյունավետ աշխատանքի տարի‚ և ծրագրի շրջանակներում միասին արձանագրելու են դրական արդյունքներ։ 

Կապալառուի՝ իրանական «Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana» ՀՁ-ի ներկայացուցիչները ներկայացրել են մինչ այժմ իրենց կողմից կատարված մոբիլիզացիոն աշխատանքները և մոտ ապագայում շինարարական աշխատանքների կատարման հետագա քայլերը։ Հատուկ նշվել է, որ շինարարական աշխատանքները պետք է տարվեն՝ համաձայն պատվիրատուի հետ ստորագրված պայմանագրի ու մասնագրերի‚ ինչպես նաև՝ սահմանված ժամկետներում։ Քննարկվել են նաև աշխատանքային այլ հարցեր։