Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Bank of Georgia-ն Ամերիաբանկը կգնի 303.6 միլիոն դոլարով

Bank of Georgia-ն Ամերիաբանկը կգնի 303.6 միլիոն դոլարով
Տնտեսություն
13:38, 19 февраль 2024
Վրացական Bank of Georgia Group PLC-ն («BOGG») այսօր հայտարարություն է տարածել հայկական «Ամերիաբանկ»-ը (Ameriabank CJSC) գնելու մասին։ Վրացական կողմը նշում է, որ գործարքը կարժենա 303.6 միլիոն դոլար։ 

Այդպիսով Bank of Georgia Group PLC-ն կդառնա «Ամերիաբանկ»-ի հիմնական բաժնետեր՝ ձեռքբերելով բաժնետոմսերի 90%-ը։ Մնացած 10%-ը կպահպանի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։