Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չունենք այն ներդրումային հոսքերը, որոնք անհրաժեշտ են, բայց նման ներուժ կա մեր երկրում․ Հարկային օրենսգրքում նոր փոփոխությամբ պետական տուրքի մասով թեմատիկ ստուգում կիրականացնվի, ոչ՝ համալիր

Չունենք այն ներդրումային հոսքերը, որոնք անհրաժեշտ են, բայց նման ներուժ կա մեր երկրում․ Հարկային օրենսգրքում նոր փոփոխությամբ պետական տուրքի մասով թեմատիկ ստուգում կիրականացնվի, ոչ՝ համալիր
Տնտեսություն
14:30, 20 январь 2022
Աժ-ում քննարկվեց Կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը ներկայացրեց նախագիծը, որով առաջարկվում է վերանվանել հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման տեսակը, քանի որ չկա այլևս օրենքով սահմանված ելակետային տվյալներ և ուրիշ գործակիցներ և այսուհետ անվանել պետական տուրքի հաշվարկման և գանձման նկատմամբ ստուգման տեսակ, որը հնարավորություն կտա համապատասխան դեպքերում իրականացնել ոչ թե համալիր ստուգում՝ այսինքն ավելի բարդ վարչարարություն, այլ իրականացնել թեմատիկ ստուգում։

Միաժամանակ, համապատասխան լրացում անելով Պետական տուրքի մասին օրենքում հստակեցվում է նաև պետական տուրք գանձող մարմինների մոտ իրականացվող ստուգումների հարցերը դրանց մասով ևս նախատեսելով թեմատիկ ստուգում նախատեսելու հնարավորություն։

Հաջորդ փոփոխությունը վերաբերում էր այն դեպքերին, երբ ֆիզիկական անձինք, որոնք հանդիսանում են տարեկան պետական տուրք վճարողներ առաջարկում էր սահմանել կարգավորումներ, այնպես, ինչպես սահմանված է ֆիզիկական անձանց համար այն դեպքում, երբ կառաջանա եկամտային հարկի պարտավորություններ, այսինքն՝ առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու հարկային մարմինը նրանց շնորհի հարկ վճարողի հաշվառման համար։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք այդ թեմատիկ ստուգումները հաշվառվելու են ընդհանուր ստուգումների մեջ, քանի որ, վերջին տարիներին գնալով նվազում է ստուգումների թիվը տնտեսվարողների մոտ և հարց է առաջանում, թե այս թեմատիկ ստուգումները ըն դհանուր ստուգումների թվի մեջ մտնելու՞ են, թե ոչ։
ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց, որ հրապարակվող տարեկան թվերը ներառում են միայն համալիր հարկային ստուգումները և թիրախային ստուգումները այդ թվի մեջ ներառված չեն։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը նշեց, որ նախագծի հիմնական նպատակը հարկային վարչարարության արդյունավետությունը և նշեց, որ Հանձնաժողովը տվել է դրական եզրակցություն և կոչ արեց կողմ քվեարկել նախագծին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշեց, որ ցանկացած փոփոխություն ազդում է ներդրումային վարչարարության վրա։ «Պետք է փաստենք, որ ներդրումային միջավայրը մեր երկրում բարենպաստ չէ։ Մենք չունենք այն ներդրումային հոսքերը, որոնք անհրաժեշտ են, բայց նման ներուժ կա մեր երկրում։ Դրա գործոններից մեկը հարկային կարգավորումներն են, որոնք, որոշ դեպքերում ապախթանում են ներդրումային հոսքերի հնարավորությունը», - ասաց Թադևոս Ավետիսյանը և նշեց, որ այդ ֆոնին կարևոր է հարկային ցանկացած փոփոխություն։ Թադևոս Ավետիսյանը կոչ արեց հիմնական զեկուցողին ներկայացնել, թե այս փոփոխությունը ինչպես է անդարդառնալու ներդրումային միջավայրի վրա։

ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշեց, որ այս փոփոխության արդյունքում հարկային մարմինը, եթե ռիսկ տեսնի պետական տուրքի մասով և ցանկանա ստուգում իրականացնել, ապա կկարողանա ստուգում իրականացնել միայն պետական տուրքի մասով, ինչը և՛ սուբյեկտի համար, և՛ հարկային վարչարարության համար արդյունավետությունը գնահատող ցուցանիշ է։