Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս միլիարդատերերը երեկ կորցրել են 39 միլիարդ դոլար. Forbes

Ռուս միլիարդատերերը երեկ կորցրել են 39 միլիարդ դոլար. Forbes
Տնտեսություն
12:39, 25 февраль 2022
Հինգշաբթի տեղի ունեցած իրադարձություններից հետո ռուս միլիարդատերերն ընդհանուր առմամբ կորցրել են 39 միլիարդ դոլար, ընդ որում, ըստ Forbes-ի, ամենաշատը կրճատվել է Lukoil-ի նախագահ Վագիտ Ալեքպերովի կարողությունը:

Ռուսական ֆոնդային շուկան հինգշաբթի օրը փլուզվեց՝ հիմնական առքուվաճառքի արդյունքներով 33,28%-ով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու հրամանից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ը և մի շարք այլ երկրներ պատժամիջոցներ սահմանեցին ռուսական խոշորագույն բանկերի և կազմակերպությունների նկատմամբ։

Ինչպես նշում է թերթը, փետրվարի 16-ից ռուս միլիարդատերերն աղքատացել են 90 միլիարդ դոլարով։ Հինգշաբթի օրվա արդյունքում ամենամեծ կորուստները կրել է Վագիտ Ալեքպերովը՝ նրա կարողությունը նվազել է 3,8 մլրդ դոլարով կամ 15,4%-ով։

Severstal-ի հիմնական բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովի կարողությունը նվազել է 3,3 մլրդ դոլարով (11,3%), իսկ Սուլեյման Քերիմովը, որի ընտանիքը վերահսկում է Polyus հանքարդյունաբերական ընկերությունը, կորցրել է 2,6 մլրդ դոլար (18,2%)։ NLMK-ի հիմնական շահառու Վլադիմիր Լիսինը հինգշաբթի կորցրել է 2,5 միլիարդ դոլար (- 8,3%)։

Տոկոսային արտահայտությամբ ամենաշատը կորցրել է TCS Group-ի հիմնադիր Օլեգ Տինկովը՝ նրա կարողությունը նվազել է 2 մլրդ դոլարով, այսինքն՝ 52,2%-ով։ «Նորիլսկի նիկելի» հիմնական սեփականատերերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինը, աղքատացել է 1,9 մլրդ դոլարով կամ 7%-ով։