Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԾԿՀ-ն այսօր գազն ապրիլի 1-ից թանկացնելու «Գազպրոմ Արմենիայի» հայտի վերաբերյալ որոշում կկայացնի

ՀԾԿՀ-ն այսօր գազն ապրիլի 1-ից թանկացնելու «Գազպրոմ Արմենիայի» հայտի վերաբերյալ որոշում կկայացնի
Տնտեսություն
12:02, 01 март 2022
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր բնական գազի սակագները ապրիլի 1-ից բարձրացնելու «Գազպրոմ Արմենիայի» հայտի վերաբերյալ որոշում կկայացնի. ռուսական ընկերությունն առաջարկել է կապույտ վառելիքի միասնական սակագին սահմանել 135.6 դրամ, կարգավորող հանձնաժողովն էլ հայտն ուսումնասիրելուց հետո իր հաշվարկներն է ներկայացրել. ՀԾԿՀ-ն առաջարկում է անապահով խավերի համար սակագինն անփոփոխ թողնել՝ 100 դրամ, սովորոկան սպառողների համար գազը թանկացնել 4.7 դրամով՝ սահմանելով 143.7 դրամ։

Մեծ ծավալի՝ ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների, այսինքն` բիզնեսի համար, պետական կառույցը շուրջ 4 տոկոս թանկացում է նախատեսում, ավելի քան 4 տոկոս թանկացում է նախատեսվում ջերմոցային տնտեսությունների համար։

Ավելի վաղ ավելացել էին ջրի ապա նաև հոսանքի սակագները, փորձագետների կանխատեսմամբ, թանկացող կումունալ ծառայությունները հնարավոր է ավելի սրեն սոցիալական վիճակը Հայաստանում ու հանգեցնեն ապրանքների ինքնարժեքի ավելացմանը:

ՀԾԿՀ հաշվարկների վրա հիմնված առաջարկով՝ գազի միջինը 4.1 տոկոսի թանկացում է սպասվում, ռուսական ընկերությունը, մինչդեռ 6 տոկոս թանակցում էր նախատեսում ու միասնական սակագնի սահանում, եթե ընդունվի «Գազպրոմի» առաջարկը բիզնեսի համար թանկացումը շատ ավելի մեծ կլինի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտն ուսումնասիրելուց հետո որոշեց տարբեր խմբերի համար առանձին սակագներ առաջարկել, այս սկզբունքը նախկինում էլ էր գործում։

ՀԾԿՀ նիստերին մասնակցող «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ ղեկավար Կարեն Չիլինգարյանն ասում է՝ սպառողական խմբերի համար տարբերակված սակագներ ունենալու մոտեցումը ճիշտ է, շեշտում է՝ այլըտրանք չկա, եթե բիզնեսի կամ շատ սպառողների համար գազը չթանկացնեն, ապա սովարական քաղաքացիների ուսերին ավելի մեծ բեռ կմնա:

«Սպառողներն ավելի կտուժեն, որովհետև առանց այն էլ սպառողը տուժած է այն իմաստով, որ տարբեր ոլորտներում թանկացումներ եղան, իսկ աշխատավարձերի բարձրացում չի եղել, երկամուտների բարձրացում չի եղել և աղքատության շեմն է բարձրացել», - ասաց Չիլինգարյանը։

Փորձագետը կարծում է՝ անխուսափելի թանկացումները մեղմելու համար կառավարությունը պետք է մտածի բիզնեսին սուբսիդավորելու կամ օգնության ծրագրեր մշակելու մասին։