Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում այժմ 30 տարի գոյություն ունեցած խնդիրը չկա. տնտեսվարողներին ենք վերադարձրել 42 մլրդ դրամի հուսահատ պարտք. Փաշինյան

Այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2021թ. բյուջեի կատարողականը: Նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մինչև 2018 թվականը կառավարությունը 125 մլրդ դրամի դեբետ պարտք է ունեցել տնտեսվարողին, որից 50 մլրդ-ը հուսահատ պարտք էր, և դրանից 42 մլրդ-ը մենք վերադարձրինք տնտեսվարողին, որովհետև կարծում ենք, որ պետության ռեպուտացիան ամենակարևորն է»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծեց, որ հիմա ՀՀ-ում 30 տարի գոյություն ունեցած խնդիրը չկա:

Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ կառավարությունը որքան ժրաջան է գումարները հավաքագրելու գործով, նույնքան ժրաջան է դրանք քաղաքացիներին վերադարձնելու գործում:

Մանրամասն՝ տեսանյութում: