Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություն ոչ մի անգամ չէր անցկացվել. վարչապետ

Այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2021թ. բյուջեի կատարողականը: Նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ելույթի սկզբում վարչապետը շնորհավորեց Բռնցքամարտի Եվրոպայի հաջող անցկացման կապակցությամբ. «Մեր անկախության շրջանում փաստորեն Հայաստանում օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություն ոչ մի անգամ չի անցկացվել: Սա, կարծում եմ, այնքան էլ լավ փաստ չէ»:

Նա նշեց, որ հաջորդ տարի Հայաստանը հյուրընկալելու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, և համոզմունք հայտնեց, որ այն ևս նույն հաջողությամբ կանցկացվի:

Մանրամասն տեսանյութում: