Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթիկում 2022 թ․ սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն փողոցների կառուցման-նորոգման աշխատանքներ՝ սալարկմամբ և խճապատմամբ

Արթիկում 2022 թ․ սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն փողոցների կառուցման-նորոգման աշխատանքներ՝  սալարկմամբ և խճապատմամբ
Տնտեսություն
13:18, 15 июль 2022
Շիրակի մարզի Արթիկ միավորված համայնքում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն բնակավայրի փողոցների կառուցման-նորոգման աշխատանքներ՝  սալարկմամբ և խճապատմամբ։ 

Ծրագրերի ընդհանուր արժեքը 253.8 մլն դրամ է, գումարի 55 % կհամաֆինանսավորի կառավարությունը։ Կառուցվող-նորոգվող փողոցների տուֆ քարով սալարկմամբ  ընդհանուր երկարությունը կկազմի 4․1 կմ։

Ծրագիրն իրականացվելու է  Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Պեմզաշեն, Սարալանջ և Հառիճ բնակավայրերում։