Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021թ. ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզի 60 սուբվենցիոն ծրագիր

2021թ. ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզի 60 սուբվենցիոն ծրագիր
Հայաստան
11:43, 04 январь 2022
2021 թվականին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզի 38 համայնքից ներկայացված 60 սուբվենցիոն ծրագիր: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 2.86 մլրդ դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը եղել է 114 մլրդ դրամ:

Սուբվենցիոն ծրագրերն ուղղված են եղել հետևյալ ենթակառուցվածքների զարգացմանը. Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում ասֆալտապատմամբ՝ 12 ծրագիր,

Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում սալարկմամբ, խճապատմամբ՝ 5 ծրագիր,Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում՝ 5 ծրագիր,Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում՝ 7 ծրագիր,Փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում՝ 4 ծրագիր,Բնակավայրերի գազաֆիկացում՝ 7 ծրագիր,Մանկապարտեզների վերակառուցում/նորոգում՝ 2 ծրագիր,Հասարակական շենքերի վերանորոգում՝ 9 ծրագիր (մշակույթի տուն՝ 3, բուժամբուլատորիա՝ 1, երաժշտական դպրոց՝ 1, վարչական շենք՝ 2, հանդիսությունների սրահ՝ 1, մարզասրահ՝ 1),Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում՝ 3 ծրագիր, Այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում՝ 2 ծրագիր,Հակակարկտային կայանների ձեռքբերում (10 կայան)՝ 1 ծրագիր,Գյուղտեխնիկայի և սարքավորումների ձեռքբերում՝ 2 ծրագիր։ 

2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ 59 սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը հետևյալն է. 36 ծրագիր ավարտվել է,6 ծրագիր ավարտական փուլում է,13 ծրագիր ընթացքի մեջ է,4 ծրագիր գտնվում է մեկնարկային փուլում: 

Արմավիրի մարզպետարանի և համայնքապետարանների համագործակցությամբ արդեն մեկնարկել է 2022 թվականի սուբվենցիոն հայտերի մշակման նախնական փուլը: