Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանամերձ դարձած Գեղամասար խոշորացված համայնքի ներկայացրած բոլոր սուբվենցիոն հայտերը հաստատվել են

Սահմանամերձ դարձած Գեղամասար խոշորացված համայնքի ներկայացրած բոլոր սուբվենցիոն հայտերը հաստատվել են
Հայաստան
14:28, 20 август 2021
Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Գեղարքունիքի մարզից ներկայացված 115 սուբվենցիոն ծրագիր։ Այս մասին Civic.am-ին հայտնեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության, վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը։

Նա նշեց, որ ծրագրերի մի մասն ընթացքի մեջ է, որոշ մասը դեռ մրցութային փուլում է, մի մասի համար էլ նոր են պատրաստվում մրցույթ հայտարարել։
Մեր հարցին՝ Գեղամասար խոշորացված համայնքն ինչ սուբվենցիոն հայտեր է ներկայացրել, Վարդուհի Մնացականյանն ասաց, որ  Գեղամասար համայնքի ներկայացրած բոլոր սուբվենցիոն հայտերը հաստատվել են, սակայն գոյություն ունեն պայմաններ, և, ըստ այդմ, խնդիրներ կային նախագծերի հետ կապված, ուղղումներն արդեն արվում են, որից հետո արդեն մրցույթ կհայտարարվի, և ծրագրերը կիրականացվեն։ «Գեղամասար համայնքը ներկայացրել է արտաքին լուսավորության ծրագիր, խմելու ջրագծի ծրագիր, ոռոգման ջրագծի կառուցում, գազիֆիկացման ծրագիր։ Կառավարության որոշման համապատասխան՝ կետ առ կետ բոլոր գործառույթներն իրականացվել են։ Տեխնիկական խնդիրներ կան, որոնք վերացնելուց հետո համայնքը մրցույթ կհայտարարի, և ով կշահի, նա էլ կգա ծրագիրը կիրականացնի»,- ասաց Վարդուհի Մնացականյանը։
  
Նշենք, որ Գեղամասար խոշորացված համայնքի մեջ են մտնում 18 բնակավայրեր՝ Փամբակ, Դարանակ Արեգունի, Գեղամասար, Ավազան, Արթունք, Փոքր Մասրիկ, Կախակն, Կուտական, Տրետուք, Սոթք, Ազատ, Կութ, Շատվան, Նորաբակ, Գեղամաբակ, Ջաղացաձոր, Շատջրեք։

Լիլիթ Թադևոսյան