Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարը միացել է «Հայաստան» դաշինքին

Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարը միացել է «Հայաստան» դաշինքին
Քաղաքականություն
18:56, 07 июнь 2021
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ սատարում է «Հայաստան» դաշինքին, միաժամանակ ստանձնելով Գեղամասար խոշորացված համայնքում դաշինքի շտաբի պետի պարտականությունները։

«Մայիսի 27-ին Կութ գյուղի սահմանային հատվածից թշնամին առևանգեց մեր 6 զինվորներին, որոնք նույնպես մեր եղբայրներն էին և մինչ օրս նրանց ճակատագրերը դեռ անհայտ են: Ես իմ զորակցությունն եմ հայտնում այդ ընտանիքներին և ցանկանում մեր տղաներին շուտափույթ վերադարձ հայրենիք»,- ասել է համայնքապետը:

Նա կոչ արեց համայնքի բնակիչներին ընտրություններին իրենց ձայնը տալ Ռոբերտ Քոչարյանին:

Տեսանյութն՝ այստեղ