Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2023-ին եկամտային հարկը կնվազի

2023-ին եկամտային հարկը կնվազի
Տնտեսություն
13:17, 25 июль 2022
Եկամտային հարկը օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է: Այս մասին սահմանում է Հարկային օրենսգիրքը։

Եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք: Անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ որպես ֆիզիկական անձինք, եկամտային հարկ վճարողներ են համարվում միայն անձնական եկամուտների մասով:

2023 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը կնվազի ու կհասնի 20 տոկոսի։

Նշենք, որ այժմ եկամտային հարկի դրույքաչափը կազմում է 21 տոկոս։