Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանչայզինգի զարգացումը կբերի զուտ ներդրումների ներհոսքին. Երևանում մեկնարկեց «Ֆրանչայզինգի զարգացման խորհրդատվություն Հայաստանում» աշխատաժողովը

Այսօր Երևանում մեկնարկեց «Ֆրանչայզինգի զարգացման խորհրդատվություն Հայաստանում»  երկօրյա սեմինարը, որն իրականացվում է Առևտրի իրավունքի զարգացման ծրագրի գրասենյակի հովանավորությամբ՝ համագործակցելով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ԱՄՆ դեսպանատան հետ։ Սեմինարին ներկա էին ինչպես գրասենյակի, այնպես էլ էկոնոմիկայի նախարարության և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ, այնպես էլ գործարարներ։ 

Ֆրանչայզինգը առաջարկում է գլոբալ բիզնես մոդել, որը թույլ է տալիս ամերիկյան ներդրողներին նվազեցնել արտասահմանում  ներդրումների հետ կապված ընդհանուր ռիսկերը։ Դա բիզնես է, որը լիցենզավորված արտոնություն է տրամադրում տեղական գործընկերոջը գործելու և ընդլայնելու բիզնեսը նախապես որոշված տարածքում։ 

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նշեց, որ ֆրանչայզինգը մի քանի պատճառներով է կարևորվում Հայաստանի համար։ Նախ մտավոր սեփականության զարգացումն ու պաշտպանության զարգացումը Հայստանում կարևոր նշանակություն ունի առաջատար երկրներից նորագույն տեխնոլոգիաների ներկրման համար։

Երկրորդ գործոնը, ըստ նախարարի տեղակալի,  ներդրումների խրախուսումն է, քանի որ Հայաստանն ուզում է տնտեսությունը փոխակերպել ու դարձնել ներդրումների հիման վրա կառուցված տնտեսություն։
Ռաֆայել Գևորգյանն ասաց, որ ծրագիրը միտված է զարգացնել մասնավոր սեկտորի կարողությունների զարգացմանը, ինչպես նաև մեր իրավական համակարգի զարգացմանը։

Առևտրի իրավունքի զարգացման ծրագրի գրասենյակի ներկայացուցիչ Նիկոլետտ Մենան ասաց, որ ի լրումն ֆրանչայզի ՀՀ Կառավարության հետ ունեն մի քանի համատեղ ծրագրեր՝ աշխատել են տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեի հետ, նաև Ֆինանսների նախարորւթյան հետ են համատեղ ծրագիր իրականցարել։ 

Մեյս  Աբասին էլ նշեց, որ աշխատում են Էկոնոմիկայի նախարորւթյան հետ և աջակցում են ֆրանչայզինգի զարգացման ուղղությամբ, որոնք կավելացնեն աշխատատեղեր, կբացվեն դռներ հնարավոր ներդրումների համար։
Աբասին նշեց, որ, որ Հայաստանում միգուցե ավելի քիչ ֆրանչայզեր կան ուտելիքի և խմիչքների ոլորտում, սակայն ծառայությունների մատուցման ոլորտում դրանք ավելի շատ են։ 

Արդյունքներ ունենալու համար բավական երկար ժամանակ է պահանջվում։ Մեյս Աբասին նշեց, որ մեկ հյուրանոց  բացելու համար 20 տարի է պահանջվել՝ օրինակ բերելով Մարիոթ հյուրանոցը։

Վովա Հակոբյան