Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դոլարի ու եվրոյի փոխարժեքը բարձրացել է

Դոլարի ու եվրոյի փոխարժեքը բարձրացել է
Տնտեսություն
17:15, 16 сентябрь 2022
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կազմել է 415.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 4.83 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 415.35 դրամ (աճել է 4.95 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 474.58 դրամ (աճել է 1.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.93 դրամ (աճել է 0.04 դրամով):