Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն

Երևանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն
Տնտեսություն
14:14, 24 сентябрь 2022
Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել։ Իրանում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանի տեղեկացմամբ՝ առաջիկա երկու ամսում Երևանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն, որտեղ ներկայացված կլինեն ավելի քան 80 ընկերություններ. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«Առևտրի կենտրոնի բացումը մեծապես կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմանն ու հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը։

Քննարկվում է նաև Իրանում հայկական ապրանքների նմանատիպ կենտրոնի բացման հնարավորությունը։

ՀՀ առևտրական կցորդները կարևոր առաքելություն են իրականացնում տարբեր երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման գործում»։