Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետական բյուջեյից 100 միլիոն դրամ՝ Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ ուղղված ազգաբնակչության հոգեբանական վերականգմանը

Պետական բյուջեյից 100 միլիոն դրամ՝ Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ ուղղված ազգաբնակչության հոգեբանական  վերականգմանը
Տնտեսություն
12:23, 15 апрель 2021
Այսօր Կառավարության նիստում քննարկվեց և ընդունվեց նախագիծ, ըստ որի նախատեսվում է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 100 միլիոն դրամ՝ Հայաստանի ազգաբնակչությանը հոգեբանական  վերականգման ծառայություն ստանալու համար։
 
Նախագծի շահառուների թիվը 10․000 է և միտում ունի ավելանալու։ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի խոսքով՝  նախագիծը նպաստելու է 2020 թվականի  սեպտմեբերի 27-ին սանձազերծված  ռազմական գործողություններին մասնակցած անձնաց և մեր հանրության հոգեբանական վերականգնմանը և նախատեսված է
ազգաբնակչության բոլոր խավերի համար, առանց սահմանափակումների։ Որոշակի  առաջնահերություններ կան՝ ուղղված զոհված, անհայտ կորած և գերության մեջ գտնվող  զինծառայողների ընտանիքների անդամներին, այնուհետև, մարտական գործողությունների ժամանակ վիրավորված մեր զինծառայողներին և բնակչության այլ խավերին։
 
«Նպատակն է այս որոշմամբ նախատեսված թիրախային խմբերին հոգեբանական աջակցության տրամադրումը, նրանց հոգեվիճակի բարելավումը, կայունացման, տագնապի մակարդակի իջեցումը, լիարժեք կյանքի վերադարձնելը, ներքին ռեսուրսների վերհանումը, ինքնուրույնությունը, ինքնավստահությունը, ընդհանուր հոգեբանական առողջության վերականգնումը»,-  նշեց նախարարը։
 
Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպվել է հոգեբանական վերականգնման ծառայության ձեռք բերման բաց մրցույթ, որի արդյուքնում հաղթող է ճանաչվել Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը, որը համապատասխան ծառայություն է մատուցելու՝ ֆինանասական միջոցների արդյուքնում՝ համաձայնագրի կնքման օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում։
 
Նախարաը նշեց, որ մատուցվելու են  անհատական և խմբակային  հոգեթերապիայի և հոգեբանական աջակցության ծառայություններ, առցանց հեռախոսային հոգեթերապիա, թեժ գծով  ծառայության մատուցում և քաղաքացիները իրենց ցանկությամբ կարող են ընտրել՝ ինչ ծառայություն են ցանակնում ստանալ։
 
 
«Նախաձեռնությունը լինելու է մեր հոգեբանական աջակցության հաղթող կազմակերպության աշխատակիցների կողմից՝ զանգի միջոցով», - նշեց նախարարը։