Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե հարցադրումներ ունեք ոչ միայն էստեղ ելույթ ունենալու, ֆեյսբուքում քոմենթներ գրելու ու լայքեր հավաքելու համար, խնդրում եմ՝ գրեք, քննարկենք. Երևանի քաղաքապետը՝ ընդդիմադիր ավագանիներին

Եթե հարցադրումներ ունեք ոչ միայն էստեղ ելույթ ունենալու, ֆեյսբուքում քոմենթներ գրելու ու լայքեր հավաքելու համար, խնդրում եմ՝ գրեք, քննարկենք. Երևանի քաղաքապետը՝ ընդդիմադիր ավագանիներին
Տնտեսություն
14:18, 14 февраль 2023
Այսօր կայացավ Երևանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում 27 հարց էր ներառված։ 2-12-րդ հարցերը չզեկուցվող էին։

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը առաջարկեց 8-րդ հարցը դարձնել զեկուցվող։ Գրանցված 46 անդամներից 15-ը կողմ քվեարկեց այդ առաջարկին, 13-ը դեմ քվեարկեց, իսկ 16-ը՝ ձեռնպահ։ Ի վերջո առաջարկը մերժվեց։ Ապա առաջարկվեց 17-20-րդ հարցերը ևս դարձնել չզեկուցվող։ Ապա առաջնահերթ քվեարկության դրվեցին ավագանու նիստի չզեկուցվող հարցերը։ 38 կողմ, 0 դեմ, 12 ձեռնպահ քվեներով չզեկուցվող հարցերը ընդունվեցին։ 

Անի Խաչատրյանը նշեց, որ ինչը ձեռք չի տալիս մեծամասնությանը, մտցնում են չզեկուցվող հարցերի մեջ և անցկացնում։ Ավագանու անդամներից Իզաբելլա Աբգարյանն էլ իրավիճակը «խայտառակություն» բնութագրեց՝ ասելով. «Բեգեմոնտին շան հետ նույն փաթեթ եք ներառում և ասում եք՝ քվեարկեք։ Այսինքն՝ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մեր կարծիքը բացարձակ որևէ մեկին հետաքրքիր չէ»։  

Քաղաքապետը այս դիտարկումը «չափազանցություն» որակեց՝ նշելով, որ ԱԺ-ում էլ կա նմանատիպ պրակտիկա։ «Հարցերը ժամանակին բաժանվում են, և եթե հարցադրումներ ունեք՝ ոչ միայն էստեղ ելույթ ունենալու ու ֆեյսբուքում քոմենթներ գրելու ու լայքեր հավաքելու համար է, խնդրում եմ՝ այդ հարցադրումները գրեք, քննարկենք։ Այս հարցերը, որոնք չզեկուցվող են, այս հարցերի հետ որևէ դիտարկում եղե՞լ է, որ չի ընդունվել»,- ասաց Հրաչյա Սարգսյանը։ Այնուհետև ավագանու անդամները անցան զեկուցվող հարցերի քննարկմանը։