Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահան Քերոբյանը և Արուն Վենկատարամանին քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ

Վահան Քերոբյանը և Արուն Վենկատարամանին քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ
Տնտեսություն
21:28, 07 апрель 2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 7-ին ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացՆում են Էկոնոմիկայի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝տնտեսական փոխգործակցության ընդլայնում, փոխադարձ առևտրի ակտիվացում և դիվերսիֆիկացում։

Բացի այդ, կողմերը անդրադարձել են ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանմանը, Հայաստանում վճարային PayPal ծառայությունների հասանելիության ապահովման հնարավորությանը, ֆինանսական կառույցների համագործակցության խթանմանը, ԱՄՆ-ում հայաստանյան միաեղջյուր (unicorn) ընկերությունների գործունեությանը, կանաչ էներգետիկայի զարգացմանը, և այլն։