Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդգծվել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը․ Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը

Պաշտոնական
15:15, 07 апрель 2023
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ընդունել եմ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը: 

Քննարկել ենք երկկողմ հայ-ամերիկյան ներդրումների, գործարար միջավայրի բարելավման, բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում առկա համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձել ենք երկկողմ համատեղ ծրագրերի իրականացմանը՝ նախանշելով համագործակցության հետագա ուղիները:

Ընդգծել ենք հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը: