Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատկերացնում եմ, թե ապաշրջափակումից հետո միջազգային ենթակառուցվածքների մոդելն ինչպես պետք է աշխատի․ Հայաստանը դրանք զարգացնելու մեծ պոտենցիալ ունի․Վահան Քերոբյան

«Անշուշտ, ցանկացած տիպի ենթակառուցվածքների զարգացմանը մենք կողմ ենք, որովհետև Հայաստանը ենթակառուցվածքների առումով բավականին մեծ պոտենցիալ ունի զարգացնելու»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։   

Նա նշեց, որ չնայած իրենք մասշտաբային ներդրումներ են անում ենթակառուցվածքների մեջ, բայց հաշվի առնելով այն, որ նախորդ 30 տարում, ըստ էության,  ենթակառուցվածքներում համարժեք ներդրումներ չեն արվել, և չեն զարգացել ընդհանուր ենթակառուցվածքները, հիմա մենք խոշոր ներդրումների կարիք ունենք, և կառավարությունը շտապում է այդ բոլոր ուղղություններով մեծ ներդրումներ անել, ինչը և արվում է։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք հույս կա՞, որ բանակցությունների ընթացքում կհաջողվի ճանապարհների ապաշրջափակումից հետո գործարկել ենթակառուցվածքները, նախարարն ասաց, որ եթե հույս չունենային, այդպիսի բանակցություններ չէին տարվի։

Մանրամասները՝ տեսանյութում