Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտասահմանյան բանկի կողմից կա պահանջ, որը պետք է հայկական բանկը կատարի. ԿԲ նախագահը՝ պատժամիջոցների մասին

«Մենք բանկերին չենք ուղղորդում որևէ գործողության, մենք ուղղորդում ենք, որ իրենք աշխատեն միջազգայնորեն ընդունված լավագույն պրակտիկաների շրջանակում՝ այսինքն ճանաչեն իրենց հաճախորդին, ճիշտ գնահատեն ռիսկի ախորժակը և բնականաբար, ճիշտ կարողանան իրականացնել այն գործառնությունները, որոնք բնորոշ են բանկային համակարգին», -այսօր՝ հունիսի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահը՝ խոսելով՝ ՌԴ իրավաբանական անձանց կողմից որոշ ապրանքների դեպքում փոխանցում կատարելու սահմանափակումներից։

Նրա խոսքով՝ ռիսկերի կառավարման գործողությունները կարող են հանգեցնել որոշակի կոնտրագենտների հետ հարաբերությունների խզման, հնարավոր է որոշակի փոխանցումներ չարվեն։

«Դա կարող է լինել պայմանավորված ոչ թե հայկական բանկերի ինքնուրույն որոշմամբ, այլև այն թղթակից բանկերի որոշմամբ, որոնց հետ իրենք աշխատում են՝ օրինակ փոխանցումը գնում է արտասահմանյան բանկի միջոցով կամ արտասահմանյան բանկի կողմից կա պահանջ, որը պետք է հայկական բանկը կատարի, որի արդյունքում որոշ հաճախորդների հետ գործընկերային հարաբերություններ խզվեն»,- նշեց Մարտին Գալստյանն ու հավելեց, որ դեպքեր են լինում, որոնք կապված են ԱՄՆ պատժամիջոցների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։