Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարության
Տնտեսություն
Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել` ի պատասխան Արարատի մարզի Երասխ գյուղում մետաղաձուլարանի կառուցման վերաբերյալ Ադրբեջանի բնապահպանության նախարարության այն պնդմանը, թե մետաղաձուլարանի կառուցումը և շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին։
Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև՝ ամբողջությամբ․
«Համաձայն «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» Կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 2-րդ հոդվածի «Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական, վարչական և այլ միջոցներ սույն Կոնվենցիայի դրույթների կենսագործման համար, ներառյալ 1-ին հավելվածում թվարկված` զգալի վնասակար անդրսահմանային ազդեցություն ներգործող պլանավորված գործունեության այն տեսակների համար` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման այնպիսի ընթացակարգի սահմանումը, որը կնախատեսի հանրության մասնակցությունը, ինչպես նաև 2-րդ հավելվածով նախատեսված` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հետ կապված փաստաթղթերի պատրաստումը»։
Տվյալ դեպքում նախատեսվող գործունեությունն ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում սև մետաղի ջարդոնի վերամշակումն է, ինչն ընդգրկված չէ Կոնվենցիայի գործունեության տեսակները սահմանող 1-ին Հավելվածում, իսկ Կոնվենցիայի 1-ին հավելվածում ընդգրկված «դոմնային և մարտենյան հալման խոշոր սարքեր և գունավոր մետալուրգիայի ձեռնարկություններ» նախատեսվող գործունեության տեսակները որևէ առնչություն չունի խնդրո առարկա նախատեսվող գործունեության հետ, քանի որ սև մետաղի ջարդոնի ձուլման գործընթացն իրականացվելու է՝ ինդուկցիոն վառարանի կիրառմամբ, որն աշխատում է բացառապես հոսանքով։
Ավելին, նախատեսվող գործունեությունը, հաշվի առնելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 5-րդ մասը և 3-րդ հավելվածը, չի կարող դիտարկվել նաև որպես զգալի անդրսահմանային վնասակար աղդեցություն ունեցող գործունեություն՝ ելնելով հետևյալ հիմնավորումներից
Կոնվենցիայի 3-րդ Հավելվածով սահմանված չափանիշներն են՝
ա/ ծավալներ. պլանավորված գործունեության տեսակներ, որոնց ծավալները գործունեության տվյալ տեսակի համար խոշոր են,
Արտանետվող գազերի վրա տեղադրվելու է մաքրման երկաստիճան համակարգ, որի արդյունավետությունը կկազմի 99%։
Ներդրվող համակարգերը կապահովեն մթնոլորտ արտանետվող գազերում վնասակար նյութերի պարունակությունների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից ցածր մակարդակ։ Բացի այդ, մթնոլորտում ցրման պայմանները բարելավելու համար նախատեսվում է գազերի մթնոլորտ արտանետման համար 33-35մ բարձրությամբ խողովակ։
Ինդուկցիոն վառարաններից արտանետվող գազերում փոշու պարունակությունը մի քանի անգամ քիչ է քան աղեղային վառարաններից։
Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը բացառվում է։ Ջրապահանջը նախատեսվում է ապահովել գրունտային ջրերի հաշվին, որոնց մակարդակը տարածքում շատ մոտ է մակերեսին։
Տեխնիկական կարիքների համար ջուրը ծախսվելու է միայն հովացման համար։ Օրական շրջանառու ջրի ծախսը նախատեսվում է 328,8խմ։ Արտադրական գործընթացից ջրերի արտահոսք չի նախատեսվում, գործարանն աշխատելու է փակ շրջանառու համակարգով։
Թարմ ջուրը օգտագործվում է միայն շրջանառու համակարգի լրասնուցման համար։
Կենցաղային կեղտաջրերի համար նախատեսվում է արդիական կենսաբանական մաքրման կայան՝ 95-98 % արդյունավետությամբ:
Մաքրված ջրերը կարող են արտանետվել տարածքում գտնվող ցամաքուրդային ջրանցքներ և օգտագործվել նաև տարածքի ոռոգման նպատակով։
Սահմանային Արաքս գետը գտնվում է 6 կմ հեռավրության վրա։ Վնասակար ազդեցությունը բացառվում է՝ հաշվի առնելով, որ արտադրական գործընթցները չեն նախատեսում որևէ վնասակար արտանետում ջրային ավազան։
Կենդանական և բուսական աշխարհի օբյետների վրա ազդեցությունը բացակայում է Այս տարածքում բացակայում է կենդանական և բուսական աշխարհը, դրանց հանդիպելու դեպքում օրենքով սահմանված կարգով կիրականացվեն համապատասխան պահպանության միջոցառումներ։
Հողային ռեսուրսների վրա որևէ բացասական ազդեցություն ևս չի կարող դիտարկվել։ Գործարանը նախատեսվում է կառուցել արդեն իսկ խախտված տարածքում, որտեղ մնացել են կիսաքանդված շինություններ, պատնեշի մնացորդներ և այլն։ Գործունեության ենթակա տարածում բացակայում է հողի բերրի շերտը։
Թափոնների կառավարումը ևս իրականացվելու է սահմանված օրենսդրական պահանջների համապատասխան։ Սև մետաղների ջարդոնը հանդիսանում է ոչ վտանգավոր թափոն։ Սև մետաղաջարդոնի ձուլման արդյունքում առաջանցող խարամը, որը չունի վտանգավորության դաս, նախատեսվում է օգտագործել ճանապարհաշինությունում և այլ նպատակներով՝ այսպիսով, կրճատելով թափոնակուտակումը աղբավայրերում»։

- Սև մետաղի ջարդոնի վերամշակման գործունեության տեսակի համար տարեկան 108 հազար տոնա արտադրողականությունը համարվում է փոքր ծավալ։ Նման տեսակի վերամշակման գործարանների արտադրողականությունը հիմնականում սկսվում է 1 մլն տոննայից։
- Նախիջևանի տարածքում ամենամոտ բնության հատուկ պահպանվող տարածքն ուղիղ գծով գտնվում է Երասխ գյուղից մոտ 5 կմ հեռավորության վրա, և նախատեսվող գործունեությունը չի կարող որևէ բացասական ազդեցություն ունենալ նշված տարածքների վրա։ Ռամսարի կոնվենցիայով սահմանված խոնավ տարածքներ ևս չկան, իսկ մոտակա թեկնածու Էմերալդ տարածքից ուղիղ գծով հեռու է 12 կմ։
- Նախատեսվող գործունեության ազդեցությունը բացառվում է նաև այս տարածքում առկա հնագիտական, մշակութային կամ պատմական հուշարձանների վրա՝ հաշվի առնելով, որ հնարավոր ամենամոտ գտնվող հուշարձանը ուղիղ գծով գտնվում է մոտ 12 կմ հեռավորության վրա։
- Տարածքի ընտրությունը, կիրառվող արդիական տեխնոլոգիան և նախատեսվող բնապահպանական միջոցառումները նվազագույնի կհասցնեն մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը։