Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գևորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք և 20 մլն դրամ գրավ, իսկ Սուրեն Ալոյանի նկատմամբ՝ 1 միլիոն դրամ գրավ

Գևորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք և 20 մլն դրամ գրավ, իսկ Սուրեն Ալոյանի նկատմամբ՝ 1 միլիոն դրամ գրավ
Իրավունք
16:09, 17 сентябрь 2023
Dasaran.am կայքի ստեղծող Սուրեն Ալոյանը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Այս մասին Civic.am-ին հայտնեց  Ալոյանի պաշտպան Լևոն Սահակյանը


Վերջինս նաև տեղեկացրեց, որ նույն գործով անցնող Գևորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք է կիրառվել 20 մլն դրամ գրավի դիմաց:

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ համագործակցությամբ, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, մեծածավալ քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019-2021թթ. ընթացքում կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակներում վճարված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 106.300.000 ՀՀ դրամի հափշտակության հանգամանքները։

«Առերևույթ հանցավոր արարքներ կատարելու համար 2023 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գ.Ա.-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Էլ …» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Բ.-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «Նոր …» ՀԿ տնօրեն Ս.Ա.-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կազմակերպչական բաժնի պետ Կ.Պ.-ին, նույն վարչության գլխավոր մասնագետ Ա.Ա.-ին։ 

Նույն օրը որոշում էր կայացվել՝ վերջիններիս ձերբակալելու մասին»,-նշված էր հաղորդադրության մեջ