Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրայր Թովմասյանը միջնորդեց որպես վկա հրավիրել ՀՀ նախագահին

Հրայր Թովմասյանը միջնորդեց որպես վկա հրավիրել ՀՀ նախագահին
Իրավունք
16:46, 09 июль 2021
«Ուզում եմ ՀՀ նախագահից լսել, որ իր վրա ճնշումներ չեն եղել, որ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր նշանակելու մասին որոշումը կայացրել է միանձնյա։ Հակառակ դեպքում գործ ենք ունենալու իրավիճակի հետ, որ դա միտումնավոր է արվել՝ կողմերից մեկին առավելությունը ստանալու համար»,-այդ մասին այսօր ՍԴ-ում ասաց դատավոր Հրայր Թովմասյանը։ Նա միջնորդեց, որպեսզի ՀՀ նախագահը, որպես վկա հրավիրվի ՍԴ և ասի, թե ինչու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը նշանակվել հունիսի 20-ին։

Այնուհետև Հրայր Թովմասյանն ասաց, որ պատրաստվում է միջնորդել, նաև ՄԻՊ-ին, որպես վկա հրավիրել, քանի որ անհրաժեշտ է տեղեկատվություն՝ ընտրությունների ընթացքում ՄԻՊ-ի կողմից արձանագրված մարդու իրավունքների խախտման վերաբերյալ, ինչպես նաև առաջարկեց  պարզաբանում պահանջել Դատական դեպարտամենտից, թե բռնության կոչերի վերաբերյալ գործերով դատարանների կողմից ի՞նչ մեկնաբանություն է եղել, ի՞նչ որոշումներ են կայացվել և ինչ պրակտիկա է ձևավորվել։

Հրայր Թովմասյանի միջնորդությանը միացավ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը՝ նշելով, որ առաջին երկու միջնորդությունների դեպքում դա անհրաժեշտություն է։