Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրակոցներ Գեղարքունիքի մարզում. ինքնաձիգից կրակոցներ են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ. ժամանել է մարզի ոստիկանապետը

Կրակոցներ Գեղարքունիքի մարզում. ինքնաձիգից կրակոցներ են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ. ժամանել է մարզի ոստիկանապետը
Իրավունք
20:01, 29 июль 2021

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ հուլիսի 29-ին, կրակոցներ են տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:


Ոստիկանության Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել և  այդ տեղեկություններն իրականացնելով, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ պարզվել է, որ ստացված տեղեկությունները հավաստի են եղել:


Գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Շատջրեք գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն  է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչ,Վահան Գ.-ի և Վարդենիս քաղաքի բնակիչ Արա Ա.-ի միջև, որից հետո, երբ Արամ Ա.-ն  փորձել է իրեն պատկանող ГАЗель  մակնիշի ավտոմեքենայով հեռանալ, Վահան Գ.-ն իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել ГАЗель-ի  ուղղությամբ:


 Վարդենիսի ոստիկանները Վահան Գ.-ի Շատջրեք գյուղի  1-ին խճուղու տան բակում կայանված ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայի միջից հայտնաբերել են «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ:


Իսկ նույն վայրում կայանաված մեկ այլ ГАЗ 3110 մակնիշի սվտոմեքենայի տակից Վահան Գ.-ն ներկայացրել է 3 հատ ինքնաձիգի պահունակներ,  որոնց մեջ եղել է  60-ից ավելի 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ:


Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: