Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանը հերթական քաղհայցն է ներկայացրել ընդդեմ «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի

Ալեն Սիմոնյանը հերթական քաղհայցն է ներկայացրել ընդդեմ «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի
Իրավունք
12:43, 18 январь 2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական քաղհայցն է ներկայացրել «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի դեմ։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ datalex.am-ից։ Հայցապահանջը՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու վերաբերյալ,  դատարանն ստացել է հունվարի 16-ին։  

Նույնաբովանդակ մեկ այլ հայց էլ վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու վերաբերյալ, Ալեն Սիմոնյանը Անժելա Թովմասյանի դեմ ներկայացրել էր 2023 թ. հոկտեմբերի 26-ին։ Այս գործով արդեն իսկ մեկ նախնական դատական նիստ կայացել է՝ 2023թ. դեկտեմբերի 11-ին, հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է փետրվարի 27-ին։ 

Այս գործով հայցվոր Ալեն Սիմոնյանը պահանջում է Անժելա Թովմասյանից բռնագանձել 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։