Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԱԾ-ն գնացել էր «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի բնակարան, նա դուռը չէր բացել. դեպքի առնչությամբ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

ԱԱԾ-ն գնացել էր «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի բնակարան, նա դուռը չէր բացել. դեպքի առնչությամբ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Իրավունք
13:40, 30 апрель 2022
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ի պատասխան ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում շրջանառվող տեղեկությունների, թե երեկ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարան, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ծառայությունը որևէ առնչություն չունի տվյալ միջադեպի հետ։

Միաժամանակ հորդորում ենք «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանին տվյալ դեպքի առնչությամբ հաղորդում ներկայացնել ՀՀ ոստիկանություն»։

Նշենք, որ 168.am-ը տեղեկացրել էր, որ «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի բնակարան երեկ ուշ գիշեր` 23:30-24:00-ի սահմաններում, այցելել են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցներ, սակայն նա դուռը չի բացել: