Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջադրել Para.tv-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանին

«Հայաստան» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջադրել Para.tv-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանին
Հասարակություն
15:11, 18 февраль 2022
Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջադրել Para.tv-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանին:

Այս մասին լուրն Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Նշենք, որ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա փետրվարի 22-ին:

Հիշեցնենք, որ նախորդ թեկնածուն Ռուբիկ Հակոբյանն էր:

Հանձնաժողովի նիստի ժամանակ վիճաբանություն տեղի էր ունեցել։ Ռուբիկ Հակոբյանն իր ելույթում անդրադարձավ պատգամավոր Նարեկ Բաբայանին ու հայտարարեց, թե նա Ազգային ժողով է խցկվել որպես իր կնոջ, Լենա Նազարյանի օժիտ։

Այս ելույթից հետո հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը խորհուրդ տվեց դադարեցնել ելույթը, այնուհետ նիստի բնականոն գործընթացը ապահովելու պատճառաբանությամբ դադարեցրեց այն։