Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհավանական դժվար որոշում էր. Ռոման Աբրամովիչը վաճառում է «Չելսի»-ն

Անհավանական դժվար որոշում էր. Ռոման Աբրամովիչը վաճառում է «Չելսի»-ն
Սպորտ
22:48, 02 март 2022
Լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը որոշել է վաճառել ակումբը։ Այս մասին հայտնում է Չելսիի մամուլի ծառայությունը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես միշտ որոշումներ եմ կայացրել՝ ելնելով ակումբի շահերից։ Ստեղծված իրավիճակում, կարծում եմ, լավագույն ընտրությունը ակումբը վաճառելն է, այդպես  ավելի լավ կլինի երկրպագուների, աշխատակիցների, հովանավորների և ակումբի գործընկերների համար։ Ինձ համար անհավանական դժվար որոշում էր այս կերպ հեռանալ «Չելսիից»»,- ասել է Աբրամովիչը։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի