Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արամ Ոսկանյանը հեռացել է «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Արամ Ոսկանյանը հեռացել է «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից
Սպորտ
21:18, 29 апрель 2022
Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Ալաշկերտ»-«Նոա» (0:2) խաղից հետո հրաժարական է տվել «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը, որի հետ միասին մարզչական շտաբից հեռացել են նաև Մանուկ Սարգսյանը և Հայկ Ոսկանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Վան» — «Ալաշկերտ» (0:1) խաղում թիմի նորանշանակ գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Արմեն Պետրոսյանը, որի մարզչական շտաբում ընդգրկված են Սերգեյ Էրզրումյանը և Արմեն Կիրակոսյանը:

««Նոայի» հետ խաղից հետո հանդիպում ունեցա ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի հետ:

Եկանք այն եզրահանգմանը, որ ստեղծված իրավիճակում մարզչական շտաբում փոփոխություններ են անհրաժեշտ: Որոշեցի հրաժարական տալ:
Հաջողություններ եմ մաղթում ինձ համար հարազատ ակումբին՝ առաջիկա կարևոր խաղերում»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Արամ Ոսկանյանը: