Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով

ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
Իրավունք
18:32, 03 апрель 2024
Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է։ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարը «Լուրերին» հայտնել է, որ Գալստյանը մեղադրվում է լրտեսության համար, խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել երկու անձ. «Լուրերի» տեղեկություններով՝ նրանք ամուսիններ են՝ Սարգիս Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը: