Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում ՃՏՊ-ները և սպանության դեպքերը շատացել են. Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյան

Երևան քաղաքում 2021թ. 11 ամսում արձանագրվել է հանցագործության 14593 դեպք՝ 2633-ով ավելի նախորդ տարվանից: Սպանության դեպքերը և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը շատացել են. այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից:


Տեսանյութում Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը ներկայացնում է սպանության դեպքերի և ՃՏՊ-ների պատկերը և դրանց բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները: