Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարույթ են ընդունվել ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ արձակելու և բնակիչների գույքային վնաս պատճառելու գործերը․ ՔԿ

Վարույթ են ընդունվել ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ արձակելու և բնակիչների գույքային վնաս պատճառելու գործերը․ ՔԿ
Իրավունք
16:36, 03 февраль 2022
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ են ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձի /անձանց/ կողմից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, դիտավորությամբ 2021թ. հունվարի 10-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքի 1999թ. ծնված բնակչի առանձնատանը զգալի չափերի գույքային վնաս պատճառելու, 1956թ. ծնված բնակչին պատկանող ավտոմեքենաներից մեկը ոչնչացնելու, իսկ մյուսը վնասելու արդյունքում խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, ինչպես նաև 1955թ. ծնված բնակչի խոշոր եղջերավոր անասունը վնասելու և զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործերը։ Հայտնում է Արցախի Քննչական կոմիտեն։
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: