Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունների կասեցումից հետո Աշոտ Մինասյանի վերաբերյալ քրեական գործը վերամակագրվել է

Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունների կասեցումից հետո Աշոտ Մինասյանի վերաբերյալ քրեական գործը վերամակագրվել է
Իրավունք
17:41, 03 март 2022
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունների կասեցումից հետո «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վերաբերյալ քրեական գործը վերամակագրվել է։ Գործն այժմ գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի վարույթում։

Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունների կասեցումից հետո նրա վարույթում գտնվող ավելի քան 100 քրեական գործերը հանձնվել են վերաբաշխման, առաջնահերթության կարգով վերամակագրվել են այն քրեական գործերը, որոնց շրջանակներում կան կալանավորված ամբաստանյալներ, ապա՝ մակագրման են հանձնվել մյուս գործերը ևս։