Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նազիկ Ամիրյանին վերագրված մեղադրանքները հնարածին են․ փաստաբան

Նազիկ Ամիրյանին վերագրված մեղադրանքները հնարածին են․ փաստաբան
Իրավունք
18:00, 19 март 2021
Նազիկ Ամիրյանի փաստաբանի հայտարարությունը ՀՀ քննչական կոմիտեի 19.03.2021 թվականի մամուլին տված հաղորդագրության հետ կապված։
 
Մամուլում 19.03.2021 թվականին տարածվել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունը, որ Նազիկ Ամիրյանի կողմից խարդախության, կանխամտածված սնանկության, խաբեության վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: 
 
Արձանագրում եմ, որ Նազիկ Ամիրյանին վերագրված մեղադրանքները հնարածին են, ոչ մի աղերս չունեն օրենքի, իրավունքի և իրականության հետ: Սա հերթական հաշվեհարդարի փորձն է Արցախի հերոսի ընտանիքի նկատմամբ՝ բխող բոլոր իրավական հետևանքներով: 
 
Փաստաբան Լևոն Բաղդասարյան