Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնաբերվել են 24 և 29-ամյա երիտասարդները, ովքեր մեղադրվում են սպանության համար. ոստիկանություն

Հայտնաբերվել են 24 և 29-ամյա երիտասարդները, ովքեր մեղադրվում են սպանության համար. ոստիկանություն
Իրավունք
14:19, 28 март 2022
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 26-ին Տիգրան Մեծի պողոտայի նրբանցքի շենքերից մեկում հայտնաբերվել և Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 24-ամյա Կարեն Տ.-ն և 29-ամյա Հրաչ Մ.-ն, որոնք մարտի 3-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Խափանման միջոցները՝ կալանք:

Կարեն Տ.-ն և  Հրաչ Մ.-ն հանձնվել են Կումայրիի բաժնի ծառայողներին: