Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դանակահարել էր երկու համագյուղացու. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 30-ի երեկոյան Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում երկու անձ էր դանակահարվել: Գյուղում վեճ ու կռիվ էր եղել, և վեճի մասնակից մի երիտասարդ երկու համագյուղացու դանակահարել էր:


Ո´չ այդ, ո´չ հաջորդ օրը որևէ բուժհաստատությունից ոստիկանություն ահազանգ չի ստացվել: Կատարվածը թաքցնելու նպատակով տուժողները հիվանդանոց չէին դիմել, տնային պայմաններում էին մշակել վերքերը: Եվ, այդուհանդերձ, մայիսի 1-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ոչ միայն դանակահարության մասին տեղեկություններ են ստացել, այլև պարզել են մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը. Բաղրամյան գյուղի բնակիչ է, 21 տարեկան:


Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:


Տուժողներից ընդունվել է հաղորդում:


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: