Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանն ազատության մեջ է

ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանն ազատության մեջ է
Իրավունք
14:02, 10 май 2022
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանն ազատության մեջ է: «Շտապում ենք Երևան՝ միանալու մեր ընկերների երթին»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ փաստաբան Բենիկ Գալստյանը հայտնել էր, որ այսօր՝ ժամը 07:15-ին ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։

Այնուհետև պարզվել էր, որ Հ. Դանիելյանին տարել էին Գյումրիում՝ Կումայրի ոստիկանական բաժանմունք։