Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դաշնակցական Պետո Սարոյանին չեն առևանգել. վերջինս հրավիրվել է Քննչական կոմիտե. ՔԿ

Դաշնակցական Պետո Սարոյանին չեն առևանգել. վերջինս հրավիրվել է Քննչական կոմիտե. ՔԿ
Իրավունք
13:08, 11 май 2022
Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում նախորդ գիշեր հրապարակել էր, որ անհայտ անձինք ժամը 23:30-ի սահմաններում առևանգել են դաշնակցական երիտասարդ Պետո Սարոյանին։ Փաստաբանը վստահություն էր հայտնել, որ «առևանգողները» իրավապահ համակարգի աշխատակիցներ չեն եղել։

Քննչական կոմիտեից Civic.am-ին հայտնեցին, որ Պետո Սարոյանը հրավիրվել է Կոմիտե, կատարվել են քննչական գործողություններ, ապա Սարոյանը ազատ է արձակվել։ 

Վովա Հակոբյան