Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորյուն Ներսիսյանը երկու ամսով կալանավորվեց

Կորյուն Ներսիսյանը երկու ամսով կալանավորվեց
Իրավունք
19:45, 11 июнь 2022
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Շիրոյանի նախագահությամբ, բավարարել է Կորյուն Ներսիսյանին կալանավորելու միջնորդությունը։ Վերջինս կալանավորվել է 2 ամսով:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․ Ն-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․ Դ-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․ Գ-ի և Ն․ Ա-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․ Դ-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2 միլիոն 500 հազար դրամ կաշառք։

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի 2022թ․ հունիսի 8-ի որոշմամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ hակակոռուպցիոն կոմիտե:
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար 10.06.2022 թ-ին Կ. Ն-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Նշենք, որ Կորյուն Ներսիսյանը Գարեգին Բ-ի եղբոր որդին է